Panorama.am-ը գրում է.

Ստամբուլի դատարանը ընդդիմադիր Zaman թերթի նախկին խմբագիր Էկրեմ Դումանլիին  ձերբակալելու թույլտվություն է տվել: Հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ինչպես նշվում է, խմբագրի դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և զրպարտելու մեղադրանքներ են ներկայացվել: Թերթի անգլալեզու տարբերակի նախկին խմբագիր Բյուլենթ Քենեշը, ում դեմ նույնպես գործ է հարուցված, հերքել է դատարանի կողմից Դումանլիի դեմ ներկայացված մեղադրանքները, դրանք որակելով, որպես «սխալների հավաքածու»:

Վերջինս նշել է, որ նյութը, որի շուրջ ծավալվել են իրադարձությունները, գրվել է Թուրքիայի կառավարական օղակներում ծածկանունով հանդես եկող հայտնի ինֆորմատոր Փաութ Ավնիի հրապարակումների հիման վրա, որոնք նա արել է Թվիթերի իր միկրոբլոգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել