Այս օրերին Հայաստանում է «Էկագրատա» կենտրոնի հիմնադիր, յոգայի  միջազգային վարպետ Սերգեյ Միխայլովը: Նա այստեղ է «MY Yoga centre» կազմակերպության հրավերով և մարտի 11,12,13-ին կանցկացնի սեմինարներ բոլոր նրանց համար, ովքեր հանդիսանում են յոգայի մարզիչ, կամ առհասարակ զբաղվում են յոգայով. «Ես առաջին անգամ եմ Հայաստանում և կարող եմ վստահ ասել, որ դրական տրամադրությամբ եմ եկել, միանգամից հայկական ջերմությունն եմ զգացել այստեղ»,-BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Սերգեյը:

Սերգեյն արդեն քսանհինգ տարի է ուսումնասիրում և զբաղվում է յոգայով, բայց չի համարձակվում ասել, որ ամեն ինչ գիտի այս ուսմունքի մասին. «Յոգայով զբաղվելը հատկապես օգնում է առողջ մնալ. սա առաջին կարևոր նախապայմաններից մեկն է, բայց պետք է զբաղվել պարբերաբար արդյուքն ստանալու համար: Բացի այդ  մտքի, մարմնի և հոգու միաձուլում է»:  

Իսկ մեր այն հարցին` ի՞նչ են քաղում մարդիկ Սերգեյի սեմինարներից, նա համեստորեն պատասխանեց. «Իհարկե ճիշտ կլինի, որ հարցնեք դա այն մարդկանցից, ովքեր լինում են իմ սեմինարներին: Գիտեք, երբ մենք կիրառում ենք յոգան, մենք նաև սովորում ենք:  Ես միայն ուրախ եմ որ իմ սեմիներներին մարդիկ սովորում են այն ինչ ես ցույց եմ տալիս: Շատերը հաճախ մտածում են` բարդ է յոգայի դիրքերն ընդունել, բայց կարող եմ ասել, որ միայն պրակտիկայի հարց է»:

Խոելով տարիքային սահմանափակումներ մասին`  Սերգեյը նշեց, որ հակացուցումներ չունի: Յագոյով կարող են զբաղվել վեց տարեկանից սկսած. «Գիտեք շատերը յոգայով զբաղվելով ազատվել են իրենց ամենասարսափելի վախերից»:  

Նշենք, որ Սերգեյի սեմինարին կարող են այցելել նրանք, ովքեր պարզապես մարզվում են յոգայով և ցանկանում են սովորել այդ ուսմունքը: Իսկ բոլոր նրանք ովքեր հետաքրքրված են յոգայով, հրավիրվում են մասնակցելու այս սեմինարներին` զանգահարելով 060 527717 տեղեկատվական հեռախոսահամարով, կամ այցելել «MY Yoga centre»: 

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները` Արշակ Ռոստոմյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել