Barometer.am-ը գրում է.
Մարտի 11-ին, ժամը 20.44-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղին մոտակայքում, ավտոմեքենա է այրվում. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.55-ին, մարվել՝ 21.06-ին:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 16-րդ կմ-ում, բախվել են "ԿՌԱԶ" մակնիշի ՊԲ9U-236 պետհամարանիշով և "Վոլկսվագեն Գոլֆ" մակնիշի 15 ՍՏ 207 պետհամարանիշով (վարորդ Է. Պ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է: "Վոլկսվագեն Գոլֆ" մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Պ.-ն հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորուհին (Մ.Ք. ծնված 1997 թ.)՝ տեղում մահացել է:
Նյութի աղբյուր՝ http://www.barometer.am/news/top-news/20160312/15016/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



