Tert.am-ը գրում է.
Պորտուգալիայի առաջնության 26-րդ տուրում  «Մարիտիմուն», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, սեփական հարկի տակ 0:3 հաշվով պարտվել է «Բոաշվիտային»:
 
Հայ ֆուտբոլիստը տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
 
Այս խաղից հետո «Մարիտիմուն» 29  միավորով 10-րդն է, սակայն կարող է ավելի նահանջել մրցաշարային աղյուսակում, քանի որ հարեւան մյուս թիմերը դեռեւս չեն անցկացրել այս տուրի հանդիպումը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել