Barometer.am-ը գրում է.
Մարգարետ Թետչերը լեգենդար կանանցից է ում անունը երկար կպահպանվի սերունդների հիշողության մեջ:
Նրան իր բնավորության և ուժի համար հաճախ անվանում են "Երկաթե լեդի":
Թետչերը միակ կինն է, ով ղեկավարել է Բրիտանիայի կառավարությունը, 11 տարի նա եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը և ամենահզոր ու խելացի քաղաքական գործիչներից մեկն ամբողջ պատմության ընթացքում:
Թետչերի բազմաթիվ մտքեր դարձել են թևավոր խոսքեր.
Տունը պետք է լինի կնոջ աշխարհի կենտրոնը, բայց ոչ սահմանը։
Միգուցե աքլորը լավ է կուկարիկու կանչում, բայց ձվեր, միևնույն է, ածում է հավը:
Ես կարող եմ անսահման երկար համբերել, եթե գիտեմ, որ վերջում լինելու է այնպես, ինչպես ես եմ ուզում:
Պետք է լավ ուսումնասիրել թշնամուն, միայն այդ դեպքում հնարավոր է նրան մի օր ընկերոջ վերածել։
Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան ասվի, դիմե՛ք տղամարդուն: Եթե ցանկանում եք, որ ինչ-որ բան արվի, դիմե՛ք կնոջը:
Հզոր լինելը նման է օրիորդ լինելուն: Եթե դու ստիպված ես մարդկանց ասել, որ դու այդպիսին ես, ուրեմն դու այդպիսին չես:



