10. Ջամայկա-բրիտանական մաֆիա
Այս մաֆիայի ներկայացուցիչները Ջամայկայից Անգլիա են եկել 1950-ական թվականներին: Այս հանցավոր խմբավորումը վերահսկում է երկրում զենքի և թմրանյութերի առևտրային գործարքների մեծ մասը: Այս մաֆիան չի թափանցում կառավարական ենթակառուցվածք, այդ իսկ պատճառով այնքան հզոր չէ, որքան մյուսները: Բրիտանական ոստիկանությունը ջամայկա-բրիտանական մաֆիան կազմակերպված հանցավորություն չի համարում, քանի որ նրանք չունեն հստակ կառուցվածք և կենտրոնական ղեկավարություն:
9. Ալբանական մաֆիա
Ալբանիայում գործում են բազմաթիվ հանցավոր խմբավորումներ, որոնց կանոնները փոփոխման չեն ենթարկվում XV դարից ի վեր: Ալբանական մաֆիան մասնակցում է սպիտակ ստրուկների, ալկոհոլի և ծխախոտի առևտրին, վերահսկում է մարմնավաճառությունը, ավտոմեքենաների առևանգումը և ռեկետը: Գործունեությունը սկսել է 1980-ական թվականներին: Լայն տարածում ունի ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում: Տարբերակիչ նշանը վրեժխնդրության դաժանության աստիճանն է:
8. Սերբական մաֆիա
Սերբական մաֆիան առաջատարներից է, քանի որ գործում է տասնյակ երկրներում և զբաղվում է թմրանյութերի մաքսանենգությամբ, պատվերով սպանություններով, ռեկետով, կողոպուտներով, խաղատներով և բուքմեյքերական գործունեությամբ: Ինտերպոլի ցուցակում ներառված է 350 սերբ, ովքեր հանդիսանում են աշխարհի հզորագույն նարկոկարտելների պարագլուխներ կամ անդամներ: Աչքի են ընկնում խելացի կազմակերպված կողոպուտներով, արագ և մաքուր սպանություններով: Սերբիայում գործում է 30-40 հանցավոր խմբավորում:
7. Հրեական մաֆիա
Հրեական մաֆիան գործում է բազմաթիվ երկրներում: Հիմնականում զբաղվում են թմրանյութերով և մարմնավաճառներով: Ժամանակները փոխվել են և, եթե նախկինում այս մաֆիայի ներկայացուցիչներին ակնածանքով էին վերաբերվում՝ նրանց՝ բիզնեսներին «տանիք» հանդիսանալու ունակության շնորհիվ, ապա այսօր նրանք վերածվել են սառնասիրտ մարդասպանների: Ռուս-հրեական մաֆիան այնպես է բույն դրել ԱՄՆ-ում, որ նրանց այնտեղից դուրս քշել ի զորու չէ նույնիսկ ամերիկյան բանակը:
6. Մեքսիկական մաֆիա
Մեքսիկական մաֆիան հզոր քրեական համակարգ է ԱՄՆ-ում, որի արմատները սերում են բանտերից: Կազմավորվել է 1950-ական թվականներին՝ որպես ԱՄՆ-ի բանտերում գտնվող մեքսիկացիներին պաշտպանող խմբավորում: Հիմնականում զբաղվում են շորթումներով և թմրանյութերի վաճառքով: Հակված են արագորեն հաշվեհարդար տեսնել բոլոր նրանց հետ, ովքեր նշանակված ժամանակահատվածում չմուծեն իրենց նշանակած տուրքերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել




