Երևանում տեղադրվելու են Արշակ Ադամյանի և Էդուարդ Թումանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներLife.panorama.am-ը գրում է.

Երևանում տեղադրվելու են ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Արշակ Ադամյանի և ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի ականավոր գործիչ Էդուարդ Թումանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ: Համապատասխան որոշումների նախագծներն ընդգրկված են Երևանի ավագանու մարտի 18-ի նիստում: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Երաժշտագետ Արշակ Ադամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Մաշտոցի պողոտա հ. 43 հասցեում փակցնելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շ.Շահինյանի և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գ. Պողոսյանի կողմից։

ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Արշակ Ադամյանը ծնվել է 1884 թ. ապրիլի 22-ին Բաքվում: Աշակերտել է Քրիստափոր Կարա Մուրզային և Ռեժինսկուն: 1904- 1906թթ. դաշնամուրի և կոմպոզիցիայի դասեր է առել Բեռլինի Շտերնի կոնսերվատորիայում: 1910թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1924-1926 թթ. եղել է Երևանի կոնսերվատորիայի ռեկտորը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Արշակ Ադամյանը միջազգային ճանաչման արժանացած գեղագիտական ուսումնասիրությունների հեղինակ է: Արշակ Ադամյանը մահացել է Երևանում 1956թ.:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել