Tert.am-ը գրում է.
Ամերիկացի ձեռներեցներ Ջեֆրի Վուն և Մայքլ Բրենդտը հեղափոխական նորույթ են ստեղծել սուրճի սիրահարների համար: Նրանք սուրճի ծամովի խորանարդիկներ են ներկայացրել, որը կարող է հագեցնել առավոտյան սուրճի պակասը:
 
Ինչպես գրում է Oddity central-ը` 35 կալորիա պարունակող 1 խորանարդիկը  հավասարազոր է  կես բաժակ սուրճ ըմպելուն: Ըստ ստեղծողների` այն շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր շտապում են և չեն կարող ժամանակ կորցնել սուրճը պատրաստելու և վայելելու համար:

Go Cubes անվանումն ստացած խորանարդիկները  100 տոկոսով բուսական են, պատրաստված են բաղադրիչների հատուկ խառնուրդից, որոնք բարելավում են հիշողությունն ու կենտրոնացումը: Այն պարունակում է 50 մգ կոֆեին, 10 մգ վիտամին B6 և 100 մգ  ամինաթթու, որն առկա է նաև կանաչ թեյի պարունակության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել