Lurer.com–ը գրում է.

Ֆրանսիայի արևմուտքում սկսվել են աշխարհում խոշորագույն Harmony of the Seas զբոսանավի ծովագնացային փորձարկումները:

Հազարավոր մարդիկ են հավաքվել Սեն Նազեր քաղաքի նավահանգստում՝ տեսնելու, թե ինչպես է 70 մետր բարձրությամբ նավը ծով դուրս գալիս, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

1 մլրդ եվրո արժողությամբ նավի պատվիրատուն դարձել է Royal Caribbean International ամերիկյան ընկերությունը:

Սպասվում է, որ 120 հազար տոննա քաշ ունեցող նավը ԱՄՆ կհասցվի երկու ամսից:

Harmony of the Seas-ն ունի 16 տախտակամած: Նրա երկարությունը կազմում է 362 մետր, ինչը 50 մետրով ավելի է Էյֆելյան աշտարակի բարձրությունից:

Զբոսանավը կկարողանա միաժամանակ ընդունել ավելի քան 6 հազար ուղևորների: Նրանց կսպասարկի անձնակազմի մոտավորապես 2 հազար անդամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել