Tert.am–ը գրում է.
2016-ի սկզբից ի վեր 99 մարզիկների մոտ միլդրոնատ դեղամիջոցի դոպինգ-հետազոտությունը դրական արդյունք է ունեցել: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդել է Միջազգային հակադոպինգային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Բեն Նիկոլսը:
Այսօր ավելի վաղ New York Times-ը, վկայակոչելով Նիկոլսին, տեղեկացրել էր դոպինգ-թեսթի 60 դրական արդյունքների մասին:
Ներկա պահին հայտնի են միայն 12 մարզիկների անուններ, ում օրգանիզմում միլդրոնատ դեղամիջոց է հայտնաբերվել: Նրանց թվում 8 ռուս մարզիկ կա:
Հիշեցնենք, որ երկուշաբթի իր մոտ միլդրոնատի հայտնաբերման մասին է խոստովանել աշխարհի նախկին առաջին թենիսիստուհի Մարիա Շարապովան: «Մեծ սաղավարտի» հնգակի չեմպիոնուհին նշել է, որ տվյալ դեղամիջոցն օգտագործում է տարիներ շարունակ:
Այն արգելված դեղամիջոցների շարքում է ընդգրկվել 2016-ի հունվարի 1-ից: