Ժողովրդական բժշկության մեջ արյան բարձր ճնշումն իջեցնող և կարգավորող մի շատ պարզ և արդյունավետ միջոց կա, որը կստիպի մի քանի տարով մոռանալ արյան բարձր ճնշման մասին:

Ձեզ ենք ներկայացնում այդ հրաշք թուրմի բաղադրությունը:

5 ճ/գ սոճու ասեղնատերևը, 2 ճ/գ մասուրի հատիկները և 2 ճ/գ սոխի կճեպը խառնում եք իրար և ավելացնում 1 լիտր սառը ջուր, եռացնում եք և դանդաղ կրակի վրա եփում 10 րոպե: Թողնում եք թրմվի և քամում եք: Այս ամենը խմում եք 2 օրվա ընթացքում: Այսպիսի բուժման տևողությունը 4 ամիս է: Արդեն 5 օր անց կզգաք տարբերությունը. աղիները կսկսեն ավելի լավ աշխատել, ինչը կնշանակի, որ այն մաքրում է ինչպես՝ աղիները, այնպես էլ՝ լյարդը: Այս թուրմն ունի իմունաամրապնդող հատկություն, օգտագործվում է նաև հարբուխի դեմ՝ որպես պրոֆիլակտիկ և լնդերի արյունահոսությունը կանգնեցնող միջոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել