Tert.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող էր Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացման գնալ անձնական դրդապատճառներով. Financial Times-ի համար գրում է բրիտանացի պատմաբան Նորման Սթոունը։

Սթոունի խոսքով՝ թուրքական մայրաքաղաքում երկար ժամանակ խոսում էին մի դեպի մասին, որը տեղի է ունեցել դեռևս այն ժամանակ, երբ Թուրքիան և Սիրիան կարող էին հպարտանալ բարի դրացիական հարաբերություններով։ Մի անգամ Էրդողանների ամուսնական զույգը որոշել էր հանգստյան օրերն անցկացնել Ասադների ընկերակցությամբ` Սիրիայի նախագահ Բաշարի և նրա կնոջ՝ Ասմայի հետ։
«Ասում էին, որ դրանից հետո Ասմա Ասադը ամուսնուն էլեկտրոնային նամակ է ուղարկել, որում ամուսնուն խնդրել էր այլևս երբեք իրեն չխնդրել դա անել (հանդիպել Էրդողաններին)։ Ասում են՝ տիկին Ասադը դժգոհել է, որ Էրդողանները անկիրթ են ու անճաշակ՝ ամուսինը բանդիտ է, որն ամբողջ կյանքում միայն մի գիրք է կարդացել, իսկ կինը «շեղված է» գնումներ կատարելու վրա, չնայած հնաոճ է ու անճաշակ։
Թե ինչ է տեղի ունեցել հետո, պատմությանը հայտնի չէ, սակայն Ասմա Ասադի նամակը գրավել է թուրքական հատուկ ծառայությունների ուշադրությունը։ Անկարայում ասում են, որ հենց այդ ժամանակ Էրդողանի մոտ սկսվել է բացասական վերաբերմունքը, որը վերածվել է սիրիացի նախագահին տապալելու անհագ ցանկության. հավելում է Նորման Սթոունը։

«Ինչ էլ պատահի՝ Բաշար ալ-Ասադին հաջողվել է փրկվել, և նա դա կարողացել է անել Ռուսաստանի շնորհիվ»,- գրում է փորձագետը։
 
Ավելի ուշ թուրքերը խոցել էին ռուսական ինքնաթիռը՝ հայտարարելով, որ այն 17 վայրկյան խախտել է Թուրքիայի օդային տարածքը։
 
«Նախագահ Վլադիմիր Պուտինը ևս մի մարդ է, որը չի մոռանում վիրավորանքը։ Նա մեկ գրքից ավելի է կարդացել և խոսում է մեկից ավելի լեզուներով։ Նա ամեն ինչ այլ կերպ է տեսնում»,- գրում է Սթոունը։


Մոսկվայի պատասխանը հարվածեց թուրքական արտահանմանն ու հանգեցրեց նրան, որ ռուս զբոսաշրջիկների սիրելի Անկարայում արդեն ավելի քան 400 հյուրանոց է վաճառքի հանվել։
 
Նորման Սթոունն ուշադրություն է հրավիրում ռուս-թուրքական հարաբերությունների պատմությանը։
 
«Հարկ է մտածել՝ կկարողանա՞ր արդյոք Թուրքիան գոյություն ունենալ առանց այն օգնության, որն Անկարան ինչ-որ ժամանակ ստացել է Մոսկվայից»,- հարցնում է պատմաբանը։
 
Սթոունի կարծիքով՝ Անկարայի այդքան կտրուկ գործողությունները ռուսական ինքնաթիռի դեպքի ժամանակ, ջնջեցին ռուս-թուրքական հարաբերությունների բազմամյա պատմությունն ու համագործակցությունը, պայմանավորված էին միայն այն հանգամանքով, որը Թուրքիան ներկայացրեց որպես պաշտոնական վարկած՝ օդային տարածքի խախտումը։ Պատմաբանը ենթադրում է, որ համընկան մի շարք գործոններ՝ Էրդողանի վերաբերմունքը Ասադի նկատմամբ, որին աջակցում էր Ռուսաստանը, ինչպես նաև նեղացած լինելու ու զայրույթի գործոնները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել