Անգլիացի Տերրի Էվանսը 30 տարեկան է: Նա դաստիարակում է իր 12-ամյա որդուն՝ Ջեյկոբին: Տղան լավ է սովորում, հաճախում է երաժշտական դպրոց: Սակայն նրա վերջին արարքը շատ է զայրացրել Տերրիին:

Մեկ ամիս առաջ մայրիկն իմացել է, որ իր տղան նեղացնում է համադասարանցուն, ով վերջերս է տեղափոխվել նրանց դպրոց: Բացի խոսքերով վիրավորանքներ հասցնելուց, տղան նաև գործողությունների է անցել. Նա դիտավորյալ այնպես է կանգնել աղջկա ոտքին, որ նրա կոշիկի տակացուն պոկվել է:

Իմանալով տղայի արարքների մասին՝ Տերրին անչափ վրդովվել էր: Տանը բացատրական աշխատանք տանելուց հետո, մայրիկը  նաև Facebook-ի իր էջում է գրել տղայի մասին:

1

«Տղայիս արարքն իմ մեջ շատ մեծ զայրույթ առաջացրեց և ես սրտնեղեցի: Ուզում են Ջեյկոբին ասել, որ նա կարող է հրաժեշտ տալ իր ծննդյան տարեդարձի նվերին, քանի որ այդ գումարը ծախսվելու է այդ աղջկա համար նոր կոշիկներ գնելու համար: Եվ եթե իմ տղան ևս մեկ անգամ իրեն նման բան թույլ տա, ես ինքս նրան կտանեմ այդ աղջկա ծնողների մոտ: Թող նրանք պատժեն տղայիս ինչպես կցանկանան: Ես իմ տանը «խուլիգան» չեմ հանդուրժի», – գրել է Տերրին:

Այս գրությունը մի քանի օրվա ընթացքում 55 000 «like» էր հավաքել և հույզերի մի ամբողջ տարափ էր առաջացրել օգտատերերի մոտ:

Շատերը մտահոգված էին  մայրիկի նման կտրուկ արարքից, և նույնիսկ քննադատում էին Տերրիին:  Տղան ընդամնեը փոքրիկ վրուպում էր արել, իսկ համացանցում նման կտրուկ արձագանքը կարող է նրա հոգեկանի վրա լուրջ հետևանքններ թողնել: Ի պատասխան սրան՝ մայրիկը մանրամասն բացատրույթուն տվեց:

«Իհարկե, ես սկզբում  շատ լուրջ զրուցել եմ իմ տղայի հետ: Եվ որպեսզի նրան ցույց տայի, թե որքան սխալ է եղել ինքը, ես առաջարկեցի Ջեյկոբսին այս գրառումը հրապարակել Facebook-ում: Դա հստակ ցույց տվեց նրան հասարակության կարծիքը: Քանի որ նրա համադասարանցի տղաներն այդ արաքը զվարճալի էին համարում և աջակցում էին Ջեյկոբսին: Եվ ես պետք է ցույց տայի տղայիս, որ մարդկանց մեծամասնությունն իր արարքը շատ սխալ է համարում:

Իմ տղան արագ գիտակցեց իր մեղքը: Եվ հենց այս երեկո նա այդ աղջկանից ներեղություն խնդրեց: Եվ այժմ ես համոզված եմ, որ նա այլևս երբեք չի նեղացնի թույլերին:

Երբ «like»-երի թիվը սկսեց անցնել հազարը, ես վերահրապարակեցի գրառումը՝ հեռացնելով այն Ջեյկոբսի էջից: Ինձ համար կարևոր էր, որ նա իրեն ոչ թե դասարանի արքա զգա, այլ սովորական երեխա»:

Ահա այսպես՝ բավականին խիստ, սակայն արդյունավետ ձևով Տերրին ցույց տվեց տղային իր տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել