Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայում քաղաքական գործիչ է, ծնվել է 1959թ. փետրվարի 26-ին: Դավութօղլուի ազգությունը մինչ այսօր անհայտ է հանրության համար: Արխիվներից պարզ է դառնում, որ Դավութօղլուն ազգությամբ նոգայցի է, որը նա միշտ թաքցնում է, փոխարենը ինքը հայտրարել է, որ տատը Ղրիմի թաթար է: Դավութօղլուն ամուսնացած է Սառա Դավութղլույի հետ և ունեն չորս երեխա՝ մեկ որդի և երեք դուստր: Սառա Դավութօղլուն գինեկոլոգ է , և ակտիվ պայքար է մղում աբորտների դեմ:Դավութօղլուն Թուրքիայի վարչապետ է 28.08.2014թ.-ից: Նա նաև իշխող Արդարություն և Զարգացում կուսակցության ղեկավարն է: Դավութօղլուի վարչապետ դառնալուց ի վեր լարվել են Դավութօղլույի և Էրդողանի հարաբերությունները: Բանը նրանում է, որ Յալչին Էկդողանը, ով Էրդողանի մերձավորներից է համարվում, պետք է նշանակվեր վարչապետի խորհրդական, սակայան Դավութօղլուն Էկդողանին փորձ է անում ուղարկել խորհրդարան, որպեսզի ազատվի Էրդողանի վերահսկողությունից: Հենց այստեղից էլ սկիզբ է առնում Դավութօղլու-Էրդողան լարվածությունը:
Դավութօղլուին ես համարում եմ արևմտա-եվրոպական պռոեկտ:
Նա ավարտել է Ստամբուլի Գերմանական միջազգային արական դպրոցը: Նա տիրապետում է օտար լեզուներից անգլերենին, գերմաներենին, արաբերենին և մալայերենին:
Դավութօղլուն պանթուրքիզմի գաղափարակիցներից է համարվում:
Հ.Գ. Նյութը գրելիս չեմ օգտվել Վիկիպեդիայից և նմանատիպ այլ կայքերից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/181984928848123
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



