«Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը գովեստի խոսքեր է հասցեագրել Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասին: «Արքայական ակումբ»-ի նախկին ավագը նշել է, որ կոստառիկացի ֆուտբոլիստը գերազանց մրցաշրջան է անցկացնում:
«Անկեղծ ասեմ, Կեյլոր Նավասը ֆենոմենալ խաղ է ցուցադրում: Չեմ զարմանում, քանի որ նրա հետ մարզվել եմ կողք-կողքի: Հետևել եմ նաև նրա ելույթներին «Լևանտե»-ում:
Նավասը գերազանց մրցաշրջան է անցկացնում: Ուրախ եմ նրա համար: Հուսով եմ՝ Կեյլորն այդպես էլ կշարունակի»,- Facebook-ի իր էջում գրել է Կասիլյասը:
Հիշեցնենք՝ ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ի 29-ամյա դարպասապահը մասնակցել է 32 հանդիպումների՝ բաց թողնելով 23 գոլ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել