Tert.am-ը գրում է.

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստում։


Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, հայկական պատվիրակության ղեկավարն իր ելույթում ասել է.

 

«Հարգելի գործընկերներ, 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը և ՀՀ Նախագահի կողմից ներկայացվեցին Հայաստանի հիմնական առաջնայնությունները, որոնց մեջ որպես առաջնային ուղղություններ նշվել են ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ռազմավարությունը մինչև 2025 թվականը և դրա ընդունումը 2016 թվականին, ինչպես նաև արտաքին սպառնալիքներին միասնաբար դիմակայելու և տարբեր միջազգային հարթակներում փոխգործակցության անհրաժեշտությունը:
 

Մեծապես կարևորում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները և դրանց խորհրդարանական պատվիրակությունները միջազգային հարթակներում մշտապես դրսևորեն հավասարակշռված դիրքորոշում և հանդես չգան այնպիսի հայտարարություններով, որոնք չեն բխում ոչ միայն ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների, այլև ՀԱՊԿ ընդհանուր շահերից:
 

Ցավոք, երբեմն բախվում ենք դեպքերի, երբ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ միջազգային հարթակներում ոչ միայն չեն պաշտպանում իրենց դաշնակիցներին, այլև հաճախ հանդես են գալիս այնպիսի դիրքորոշմամբ, որը հակասում է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Սա անթույլատրելի է, և մենք պետք է անենք հնարավորը՝ նման բացասական երևույթներն ապագայում բացառելու համար:
 

Կցանկանայի անդրադառնալ նաև ահաբեկչության, ռասիզմի և այլատյացության դրսևորումներին: Կարծում եմ` սա մարտահրավեր է ուղղված ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև ողջ մարդկությանը: Կոչ եմ անում մեր վճռական,ոչե-ն ասել նմանատիպ բացասական երևույթներին առանց բացառության: Թույլ տվեք նշել, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախորդ նիստից հետո առայսօր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է մտահոգիչ: Մենք մշտապես հանդես ենք եկել և շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլև դատապարտվեն բոլորիս կողմից: Մեր կազմակերպության համար կենսական նշանակություն ունի իրերն իրենց անուններով կոչելը: Միայն այդ դեպքում մեզ կհաջողվի կանխել նման սպառնալիքների կրկնությունը:

 

Մեծապես կարևորում եմ, որ ՀԱՊԿ անդամ պետությունները և դրանց խորհրդարանական պատվիրակությունները միջազգային հարթակներում մշտապես դրսևորեն հավասարակշռված դիրքորոշում և հանդես չգան այնպիսի հայտարարություններով, որոնք չեն բխում ոչ միայն ՀԱՊԿ անդամ առանձին պետությունների, այլև ՀԱՊԿ ընդհանուր շահերից:
 

Ցավոք, երբեմն բախվում ենք դեպքերի, երբ ՀԱՊԿ անդամ որոշ պետություններ միջազգային հարթակներում ոչ միայն չեն պաշտպանում իրենց դաշնակիցներին, այլև հաճախ հանդես են գալիս այնպիսի դիրքորոշմամբ, որը հակասում է ՀԱՊԿ-ի պաշտոնական դիրքորոշմանը: Սա անթույլատրելի է, և մենք պետք է անենք հնարավորը՝ նման բացասական երևույթներն ապագայում բացառելու համար:

 

Կցանկանայի անդրադառնալ նաև ահաբեկչության, ռասիզմի և այլատյացության դրսևորումներին: Կարծում եմ` սա մարտահրավեր է ուղղված ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլև ողջ մարդկությանը: Կոչ եմ անում մեր վճռական, «ոչ»-ն ասել նմանատիպ բացասական երևույթներին առանց բացառության: Թույլ տվեք նշել, որ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախորդ նիստից հետո առայսօր իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին մնում է մտահոգիչ: Մենք մշտապես հանդես ենք եկել և շարունակում ենք հանդես գալ բոլոր հիմնախնդիրների, մասնավորապես՝ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով` երեք հայտնի սկզբունքների հիման վրա: Ռազմական հռետորաբանությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը պետք է ոչ միայն անթույլատրելի լինեն, այլև դատապարտվեն բոլորիս կողմից: Մեր կազմակերպության համար կենսական նշանակություն ունի իրերն իրենց անուններով կոչելը: Միայն այդ դեպքում մեզ կհաջողվի կանխել նման սպառնալիքների կրկնությունը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել