228833547Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ավիադետալներ արտադրող գործարանի կառուցումը, նախագծի համաձայն, ավարտվելու է մինչև 2017 թվականի ավարտը, իսկ 2018 թվականի սկզբին պլանավորված է թողարկել առաջին սերտեֆիկացված արտադրանքը։

Այդ մասին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։ Վերջնիս հաղորդմամբ՝ քաղաքացիական ավիացիայի ինդուստրիայի խոշորագույն ընկերություններից մեկն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել գնել այդ ավիադետալները։

Քաղաքացիական ինքնաթիռների համար դետալների արտադրության գործարանի կառուցումը մեկնարկել է 2015 թվականի սեպտեմբերին։ Նախագիծն իրականացվում է իսրայելական Elbit Cyclone ընկերության հետ։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Լումսիշվիլին Իսրայել կատարած այցի շրջանակներում այցելել է նաև Elbit Cyclone-ի ձեռնարկություններ։ Կումսիշվիլին հույս է հայտնել, որ ավիադետալների արտադրության գործարանի կառուցումը կավարտվի ժամանակին։

Բարձրտեխնոլոգիական գործարանը կառուցվում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանին հարակից տարածքում։ Նախագիծը գնահատվում է 85 միլիոն դոլար։ Այն տեղաբնակների համար կստեղծի 300 հավելյալ աշխատատեղ, որոնց կվերապատրաստեն Իսրայելից ժամանած բարձրորակ մասնագետները։ Ձեռնարկությունում արտադրված արտադրանքը արտահանվելու է 100 տոկոսով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել