Panorama.am-ը գրում է.

Սիրիայում հումանիտար դրությունը անցած 2015թ-ի ընթացքում կտրուկ վատթարացել է: Այն ամենածանր տարին է եղել սիրիական կոնֆլիկտի պատմության մեջ: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, մարտի 11-ին  հայտարարել է հումանիտար 30 կազմակերպությունների միավորումը:

Նրանց կողմից ներկայացված զեկույցում, որը նվիրված է սիրիական հակամարտության 5-րդ տարվա ամփոփմանը, ասված է, որ վերջին 12 ամիսների ընթացքում Սիրիայում փախստականների, կարիքի մեջ և պաշարված քաղաքներում գտնվող մարդկանց թիվը շեշտակիորեն աճել է: 

Հումանիտար կազմակերպությունները, որոնց թվում են «Oxfarm»-ը,«Care»-ը և «Save the Children»-ը, մեղադրել են սիրիական հակամարտության վրա ազդող հիմնական ուժերին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային, որոնք ավելի են խորացնում հումանիտար ճգնաժամը՝ Սիրիայի տարածքում ռազմական գործողություներ իրականացնելով և արդյունավետ քաղաքական ճնշում չգործադրելով Սիրիայում հակամարտող կողմերի վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել