Փորձում եմ հասկանալ թե մեր մեդիա դաշտին ով է ինֆորմացիա ապահովում Թուրքիայի ու նրա խնդիրների մասին: Միշտ հետևել է մեդիադաշտի Թուրքիային վերաբերվող լուրերին ու հասկացել, որ հիմնական լուրերը գալիս են ռուսական , եվրոպական և արևմտյան լրատվամիջոցներից, որոնք թարգմանաբար ներկայացվում են մեզ: Այսինքն մեզ է հասնում զտված ինֆորմացիա, իսկ այդ ինֆորմացիան զտվում է հօգուտ տվյալ լրատվամիջոցի երկրի: Մեր փորձագետներից ու թուրքագետներից շատ շատերը նույնպես տանը կամ գրասնեյակում նստած՝ օգտվում են միջազգային մամուլից և ըստ այդմ էլ իրենց փորձագիտական եզրակացությունները հրամեցնում մեզ: Սակայն իրականությանը լրիվ այլ է: Իրականում Թուրքիան բոլորովին այն Թուրքիան չէ, որը մեզ հրամցնում է միջազգային մամուլը: Այդ մամուլը կարող է մի գավառական քաղաքի հանցագործի կրակոցը բնութագրել, որպես զանգվածային անկարգություն, իսկ մեկ այլ քաղաքում իրականացվող մարդկային ջարդը՝ որպես թուրքական անվտանգության ուժերի իրավական միջամտություն: Դա այդպես է ,քանի որ հենց այդ է ձեռնտու միջազգային կառույցներին: Ինչու՞ եմ սա ասում: Մեր լրատվակն դաշտը կարիք ունի իրական Թուրքիայի մասին լուրերի, մեզ օդ ուջրի պես հարկավոր է իրականությունը, ոչ թե գերտերությունների ձեռնտու սուտը: Չգիտեմ, թե մեր հեռուստաալիքների լրատվական բաժինները ինչ աղբյուրներից են օգտվում, բայց պետք ա փաստեմ, որ մեծ մասը ակամայից ջուր են լցնում Թուրքիաի ու նրա դաշնակից պետությունների ջրաղացին... Իսկ դուք գիտեք ,որ 2016թ. հունվարի 1-ից մինչև 2016թ. մարտի 1 Թուրքիայի քրդաբնակ հարավ-արևելյան նահանգներում զոհվել է ավելի քան 500 000 քուրդ, որոնց Թուրքիան ներկայացնում է PKK զինյալներ, փախստականներ, հանցագործներ և ԻՊ-ի զինյալներ... Շատ բան չգիտենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել