Newmag.am-ը գրում է.
newmag-ը պատմում է բրիտանահայ դերասանի մասին, որն իր վարպետությամբ կինեմատոգրաֆներին ստիպում է տարակուսել՝ որտեղ է ավարտվում դերասանի խաղն ու սկսվում համակարգչային գրաֆիկան:
Անդրյու Կլիմենտ` Էնդի Սերկիսը բրիտանացի դերասան է, ռեժիսոր և հեղինակ: Նա հայտնի է իր անիմացիոն կերպարներով, նրա ձայնով են խոսել Գոլումը՝ «Մատանիների տիրակալ», Ցեզար կապիկը՝ «Կապիկների մոլորակը» ֆիլմերից:
Սերկիսի մայրը անգլիացի է, հայրը՝ Կլեմենտ Սերկիսը իրաքահայ գինեկոլոգ: Հայրը հաճախ էր գործուղման մեկնում Մերձավոր Արևելք: Սերկիսի արձակուրդները սովորաբար անցնում էին Դամասկոսում ու Բաղդադում:
Հայրս Իրաքից է, բայց հայկական ծագում ունի: 2 սերունդ առաջ, մեր ազգանունը Սարգսյան էր:
Սերկիսը բրիտանացի շատ դերասանների նման հեռուստատեսություն է մտել փոքր դերերով: 2008-ին առաջին լուրջ քայլը BBC-ի և HBO-ի համատեղ արտադրության «Էյնշտեյն և Էդինգթոն» ֆիլմում էր:
Էնդի Սերկիսը «Ոսկե Գլոբուս» է ստացել « Լոնգֆորդ » բրիտանական հեռուստատեսային ֆիլմում սերիական մարդասպանի դերի համար: Առաջադրվել է BAFTA-ի փանք-ռոք երաժիշտ Յան Դուրիի բիոպիքում՝ «Սեքս, թմրադեղեր ու ռոքընռոլ» ֆիլմում դերի համար:
Էնդի Սերկիսը Հոլիվուդ մտավ Գոլումի և Քոնգի կերպարներով` «Մատանիների տիրակալը», «Քինգ Քոնգում» ֆիլմերում:
Նրա ֆանտաստիկ աշխատանքը առիթ դարձավ, որ կինոքննադատները գլուխ կոտրեն պարզելու՝ որտեղ է ավարտվում դերասանի խաղի ու համակարգչային գրաֆիկայի սահմանը:
Տոլկիենի հայտնի ստեղծագործության էկրանավորումը առաջադրված էր Օսկարի, բայց Սերկիսի անունը բացակայում էր լավագույն երկրորդական պլանի դերասան անվանակարգում՝ հանրահայտ Գոլումի համար: Կինոմանները դա իսկական բացթողում համարեցին: Նրանք դժգոհում էին, որ որոշումն անարդարացի է՝ չէ՞ որ Սերկիսի խաղը փայլուն է: Կինոակադեմիան, մասնավորապես Դերասանական գիլդիան, հանդես եկավ հայտարարությամբ` պարզաբանելով, որ Գոլումի կերպարի մեծ մասը համակարգչային գրաֆիկայի արդյունք է: Դժվար է որոշել, թե, օրինակ, միմիկայի կամ ժեստերի ո՞ր մասն է պատկանում դերասանին, որը՝ համակարգիչային գրաֆիկային. Սերկիսի թեկնածությունը չառաջադրվեց Օսկարի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



