838970ԱՄՆ- ի հարավում հեղեղումների հետևանքով զոհվել է 5 մարդ՝ հայտնում է USA Today -ը:

Սաստիկ անձրևները շաբաթվա սկզբին պատուհասել էին ԱՄՆ-ի հարավային նահանգներին՝ առաջացնելով հեղեղումներ: Տարերքի մոլեգնումից հատկապես տուժել են Լուիզիանա, Օկլահոմա, Արկանզաս, Միսիսիպի, Թենեսի և Տեխաս նահանգները: Տարհանվել է առնվազն 3.5 հազար մարդ: Ստեղծված իրադրության կապակցությամբ Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսը արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել նահանգի մի քանի շրջաններում, որտեղ ավելի քան 9 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: Նաև որոշում է ընդունվել փակել մի շարք դպրոցներ։ Որոշ ճանապարհներ փակ են։

Ինչպես նշում է պարբերականը՝ տարերքը մարդկային կյանքեր է խլել Լուիզիանա, Օկլահոմա և Տեխաս նահանգներում: Առանձին շրջաններում արդեն գրանցվել են ավելի քան 50 սանտիմետր տեղումներ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ մի շարք վայրերում անձրևները կարող են շարունակվել մինչև շաբաթվա վերջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել