ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը դեռևս  հիվանդանոցում է, նրա վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Այս մասին տեղեկացնում է «Ռիա նովոստի»-ի գործակալությունը:

Դերասանն ունեցել է կայուն ջերմաստիճան՝ «գիշերը 36.4, իսկ առավոտյան՝ 36.3, Իրավիճակը գնահատվում է միջին ծանրության»,- փոխանցում են հիվանադանոցից:

Նշենք, որ Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է մարտի 5-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել