ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին պահանջել է անհապաղ ազատել ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյին՝ հայտնում է BBC-ն:
«Սա արդեն պարզապես դատական կամ քաղաքական հարց չէ. այժմ դա դարձել է մարդկային կարեկցանքի հարց: Նրա առողջական վիճակն արագորեն վատանում է, և մենք բոլորս վախենում ենք ծանր հետևանքներից»,- ասված է Մոգերինիի հայտարարության մեջ:
«Հորդորում եմ Ռուսաստանի իշխանություններին՝ անհապաղ և առանց որևէ պայմանի ազատել տիկին Սավչենկոյին՝ մարդասիրական նկատառումներով»,- ասել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարը:
Սավչենկոն ռուսական հետաքննչական մեկուսարանում է գտնվում՝ սպասելով Դոնբասում երկու ռուս լրագրողների զոհվելու գործով դատավճռի հրապարակմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել