Panorama.am-ը գրում է.
2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 5.3%, իսկ 2016թ. հունվարի համեմատ՝ 2.6% գնանկում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2016թ. փետրվարին հունվարի համեմատ առաջին և բարձր տեսակի հացերի գները նվազել են 4.4%-ով և 3.8%-ով, առաջին և բարձր տեսակի ալյուրներինը՝ 2.8%-ով և 2.0%-ով, մակարոնեղենինը՝ 2.3%-ով, հնդկացորենինը՝ 2.3%-ով, լավաշինը՝ 1.9%- ով, ձավարինը՝ 1.4%-ով, սիսեռինը՝ 0.7%-ով, բրնձինը՝ 0.6%-ով, հաճարինը՝ 0.4%-ով:
Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. փետրվարին հունվարի համեմատ հացամթերքի գները նվազել են 5.7-0.5%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Աշտարակում: Մայրաքաղաքում հացամթերքի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 2.2%-ով:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ 2016թ. փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում նույնպես գրանցվել է 12.2%, իսկ 2015թ. հունվարի համեմատ՝ 1.0% գնանկում:
Մսամթերքի ապրանքախմբում ևս, ըստ ԱՎԾ-ի, 2016թ. փետրվարին 2015թ. փետրվարի համեմատ գրանցվել է 6.1%, իսկ 2016թ. հունվարի համեմատ` 0.5% գնանկում: 2016թ. փետրվարին հունվարի համեմատ խոզի մսի գինը նվազել է 2.9%-ով, խոզապուխտինը՝ 1.0%-ով, տավարի մսինը, թռչնամսինը, նրբերշիկինը, տավարի փափկամսինը՝ 0.6%-ով, պելմենիինը՝ 0.3%-ով, աղացած մսինը՝ 0.2%-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



