Tert.am-ը գրում է.
Colgate-Palmolive Co. ընկերության և Կանադայի թագավորական բանկի տնօրեն Ժաո Պեդրո Ռեյնհարդը հրաժարական է տվել։ Դա տեղի է ունեցել 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է ներկայացվել կոկաին պահելու համար, գրում է Bloomberg-ը։
Կանադական թագավորական հեծյալ ոստիկանությունը փետրվարի 23-ին մեղադրանք է ներկայացրել 70-ամյա Ռեյնհարդին՝ թմրանյութեր տեղափոխելու և պահելու համար։
Թագավորական բանկը որոշում է կայացրել մարտի 10-ին նրան բանկի տնօրենների խորհրդի կազմից հեռացնելու մասին` առանց պատճառը բացատրելու: Նշվում է, որ Ռեյնհարդը եղել է Կանադայի խոշորագույն բանկի տնօրենը 2000-ից սկսած:
Ռեյնհարդը լքել է իր պաշտոնը Colgate-Palmolive ընկերությունում տնօրենի լիազորությունների ժամկետի լրանալուց մեկ ամիս առաջ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/11/palmolive/1958645
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



