Բեյսբոլը հանդիսատեսի համար վտանգավոր սպորտաձևերից մեկն է։ Գլխին գնդակի հարված ստանալը մանրուք է։ Առավել վտանգավոր է, երբ քո վրա է գալիս փայտյա մականը։









Ամերիկացի Շոն Քանինգեմը դարձել է համացանցի աստղ այն բանից հետո, երբ փրկել է ութամյա որդուն բեյսբոլի թռչող մականի հարվածից:
Օռլանդոյում խաղի ժամանակ մականը դուրս է թռչել խաղացողի ձեռքից և սլացել հանդիսատեսների ուղղությամբ: 37-ամյա հայրը, ով աշխատում է որպես փրկարար, իսկ երիտասարդ ժամանակ խաղացել է բեյսբոլի թմում, հասցրել է արձագանքել և ձեռքով պաշտպանել է որդու դեմքը: 8-ամյա Լանդոնը առաջին անգամ էր այցելում պրոֆեսիոնալ բեյսբոլի խաղի, որը եղել է նրա ծննդյան օրվա նվերը:
Լուսանկարը անմիջապես դարձավ վիրուսային հիթ: Դեպքը ուշադրության են արժանացրել բազմաթիվ լրատվամիջոցներ, իսկ Շոնը արդեն մի քանի հրավերներ է ստացել հեռուստատեսությունից:










Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



