168.am–ը գրում է.

Ցանցում հայտնվել է մի հոլովակ, որտեղ 15 րոպեի ընթացքում ներկայացվել է ռոք-երաժշտության գործնականում ողջ պատմությունը՝ Էլվիս Փրեսլիից մինչեւ Radiohead, Kings Of Leon եւ Gorillaz:
Միքսը հայտնվել է Vimeo-ում Ithaca Audio ամերիկյան ընկերության Էջում: Վիզուալ առումով հոլովակն իրենից ներկայացնում է հատվածներ երաժիշտների կենդանի ելույթներից եւ Facebook-ում արված գրառումներից ու մեկնաբանություններից:
Ինչպես գրում են տեսանյութի հեղինակները, հոլովակում հայտնվել են 348 ռոք-աստղեր եւ 64 երգեր:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/11/607479.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



