Tert.am-ը գրում է.

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում դրական համարեց այսօր կառավարության կայացրած այն որոշումը, որով վերացվեց Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստանի Հանրապետության տարածք ավտոմեքենաների ներկրման ժամանակ ֆիզիկական անձանցից գանձվող ավելացված արժեքի հարկի պահանջը:


Նա նշեց, որ այդ գումարները հենց անցած տարվանից չպետք է գանձվեր: «Հիմա մարդիկ ավելի էժան գնով ձեռք կբերեն և ավելի շատ մեքենաներ կներկրեն Հայաստան: Մեր երկիրն այսօր վճարունակ է 2-3 հազար դոլարանոց մեքենաներ գնել»,-ասաց նա և կարևորեց նաև մաքսերի հետ կապված խնդիրը:


Էդուարդ Հովհաննիսյանն անդրադարձավ նաև էկոլոգիական խնդիրներին և մտահոգություն հայտնեց, որ երկիրը կդառնա մետաղի, երկաթի թափոնի կուտակման վայր: Այդ խնդրի լուծման համար նա անհրաժեշտ է տեսնում հին մեքենաների սահմանափակում մտցնել, ինչպես օրինակ՝ արել է Վրաստանը, Ադրբեջանը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել