image-20151114-10397-817nwՀայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը նախատեսում է 2016 թվականի մարտի 25-ին պատվիրակությամբ այցելել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ սահմանապահ զինվորներին հանդիպելու նպատակով:

Այցի ընթացքում նախատեսվում է զինվորներին տանել գրականություն (գեղարվեստական, զինծառայողի իրավունքների և պարտականություններին վերաբերող մասնագիտական գրականություն և իրավական ակտեր և այլն):

Գրականությամբ օժանդակելու ցանկության դեպքում, խնդրում ենք մինչև 2016 թվականի մարտի 20-ը ներառյալ՝ համապատասխան գրքերը փոխանցել ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազկմին (հասցե՝ ք. Երևան, Զաքիյան 2, 4-րդ հարկ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել