1387631914Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ու չինացի մոլեկուլյար կենսաբանները սովորել են ցողունային բջիջները վերածել նախապատրաստական ոսպնյակի, որով հաջողությամբ փոխել են կատարակտով 12 հիվանդների վնասված լինզաները։

Դրա մասին նշված է Nature պարբերականում հրապարակված հոդվածում։ Կալիֆոռնիայում գտնվող Սան Դիեգոյի համալսարանի ներկայացուցիչ Կան Չժանը հայտարարել է, որ ցողունային բջիջներով բոլոր հետազոտությունների գլխավոր առաջադրանքը դրանց ռեգեներատիվ պոտենցիալն օգտագործել սովորելն է՝ օրգանների ու հյուսվածքների վերականգնման ու հիվանդություններից բուժելու համար։

Չժանն ու նրա գործընկերները հայտարարել են, որ ցողունային բջիջներն օրգանիզմում օգտագործվում են «փոքր վերանորոգում» իրականացնելու և մահացող բջիջներին աստիճանաբար փոխարինելու համար։

Ծերության ժամանակ այդ բջիջներն աստիճանաբար կորցնում են մասնատման հանդեպ իրենց ունակությունը և նվազեցնում են ակտիվությունը։ Դրանով է բացատրվում այն, թե ինչու են կատարակտն ու տեսողության հետ կապված մյուս խնդիրները զարգանում հիմնականում այդ տարիներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել