Մահացել է The Beatles-ի պրոդյուսեր Ջորջ ՄարտինըLife.panorama.am-ը գրում է.

90 տարեկան հասակում մահացել է պրոդյուսեր Ջորջ Մարտինը, որին նաև անվանում էին «5-րդ բիթլ»։ Իր կյանքի ընթացքում նա աշխատել է The Beatles-ի գրեթե բոլոր ձայնասկավառակների վրա։ Պրոդյուսերի մահվան մասին իր Twitter-ում գրել է  Ռինգո Սթարը։

Ներկայիս դրությամբ Մարտինի մահվան հանգամանքները դեռ անհայտ են։

«Աստված պահապան Ջորջ Մարտինին։ Մենք կկարոտենք նրան։ Շնորհակալություն քո ողջ սիրո ու բարության համար»,- գրել է  Ռինգո Սթարն իր էջում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել