Armenpress.am-ը գրում է.

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանին փոխարինել է խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 10–ին նիստ է գումարել, որի օրակարգում եղել է հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը:


Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը իր տեղակալի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի թեկնածությունը: Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ են քվեարկել Աղվան Վարդանյանի թեկնածությանը:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել