BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ամերիկյան KFC ընկերությունը Տիբեթում բացել է արագ սննդի առաջին ռեստորանը։ Այն բացվել է տվյալ տարածաշրջանի կենտրոն հանդիսացող Լհասսայի առևտրի կենտրոնում, ուր գոյացել են տեղաբնակների երկար հերթեր։
Ռեստորանի մուտքի մոտ ձգվել է կարմիր ուղեգորգ, ինչպես նաև տեղադրվել են ծաղկեփնջեր։ Ռեստորանը ձևավորել են տիբեթյան ավանդական պարագաներով, այդ թվում՝ նաև Դալայ-լամայի նախկին նստավայրի նկարով։
Տիբեթի անկախության համար պայքարող մի խումբ մարդիկ դեմ են արտահայտվել ռեստորանի բացմանը, քանի որ տարածաշրջանում արևմտյան խոշոր կորպորացիայի ներկայությունը, նրանց կարծիքով, կարող է ամրապնդել Տիբեթի վրա Չինաստանի իշխանությունը։ Իր դժգոհությունն է հայտնել նաև Դալայ-լաման։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել