ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն արտասահմանում բուժման կարիք չունի:
Այս մասին տեղեկացնում է ԱԺ տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
«Ի պատասխան բազմաթիվ հարցումների` տեղեկացնում եմ, որ այս պահին ՀՀ Ա նախագահ Գալուստ Սահակյանն արտասահմանում բուժում ստանալու կարիք չունի: ԱԺ նախագահը շարունակում է ստանալ համապատասխան բուժումները և շարունակում է աշխատել, որքան անհրաժեշտ է: Եթե հետագայում կարիք լինի բուժումը շարունակելու, այդ թվում արտասահմանում, ապա Գալուստ Սահակյանը կորոշի, թե որտեղ ստանալ բուժումը»,-Facebook- իր էջում գրել է Բաբայանը:
ԱԺ նախագահի ինքնազգացողությունը վատացել է փետրվարի 17-ին` ժամը 20։00-ի սահմաններում: Այցելել է բժշկական հետազոտության։ Արդյունքում պարզվել է, որ կտրուկ տատանվել է Գալուստ Սահակյանի ճնշումը։
Բժիշկները նշանակել են ամբողջական հետազոտություն, որի արդյունքում ախտորոշվել է արյան շրջանառության անցողիկ խանգարում, նշանակվել է բժշկական հսկողություն։ Խորհրդարանի ղեկավարը գտնվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում, սակայն դուրս գրվել փետրվարի 21-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/10/galustsahakian/1957811
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



