8 պատճառ հայի հետ ամուսնանալու համարNewmag.am-ը գրում է.

Երբ գրում էի ‹‹8 պատճառ արտասահմանցու հետ կյանքը կապելու համար›› նյութը,վստահ էի` արձագանքներ շատ կլինեն և կլինեն հակասական: Աղջիկները նամակ գրեցին, որ իրենց երազանքը հենց արտասահմանցու հետ կյանքը կապելն է, տղաների մեծ մասն էլ անհանգստացած բողոքեց, թե նյութը բացասաբար կազդի մեր հայուհիների մտածելակերպի վրա: Ընթերցողներից մեկն էլ խնդրեց անաչառ թվել նաև 8 պատճառ, թե ինչու է պետք ամուսնանալ հենց հայի հետ:

Տեսնենք մերոնց առավելությունները, որոնք անշուշտ պայմանական 8-ից ավելի են:

1. Առավոտյան ի՜նչ հաճելի է արթնանալ հայի հետ:

Սովորաբար առավոտյան արթնանալիս գլխումդ միայն մայրենի լեզուն է հնչում, թեկուզ՝ ապրում ես օտար երկրում: Որոշ ժամանակ է պետք, որպեսզի սահուն անցում կատարես այլ լեզվի: Ավելի հաճելի է քո լեզվով բարի լույս մաղթելն ու հարցնելը՝ սուրճ, թեյ: Մայենի լեզվով սիրելն անփոխարինելի ճոխություն է:

2. Արժեքային համակարգը:

Հոգեբանները վաղուց են պնդում, որամենաերջանիկը միևնույն արժեհամակարգով զույգերն են: Գերմանանցին դժվար թե հասկանա քո ամենօրյա զանգերը Հայաստան, ծնողների, հարազատների հետ այդքան ամուր մտերմությունը: Իսկ հայուհին դժվար թե հանդուրժի ամուսնու չափից շատ ալկոհոլը՝ ամաչկոտությունը հաղթահարելու նպատակով:

3. Հայ տղամարդը Տղամարդ է, հայուհին՝ աննման:

Երբեք չեմ թաքցրել զարմանքս, անգամ՝ զզվանքս, երբ հայ տղաները հիացմունքով են խոսել ռուս աղջիկների ու ուկրաինուհիների մասին: Դուրս եկեք փողոց ու տեսեք՝ ինչքա՜ն սիրուն են մեր հայուհիները, ի՜նչ խնամված ու խելացի են նրանք: Էլ չեմ ասում՝ ի՜նչ լավ եփում, մաքրում, միևնույն ժամանակ՝ ի՜նչ լավ business lady-ի են: Բավական է մեկ ամիս ապրեք օտարերկրացու հետ, որպեսզի մինչև մահ գնահատեք հայուհիներին: Հայուհինե՜ր, հայ տղամարդու կողքին դուք միշտ պաշտպանված եք: Վստահ, որ  կողքիդ սարի պես տղա է: Ոչինչ, որ մի քիչ էլ սարեցու վարք է դրսևորում: Դրա հարթելն էլ է մեր սուրբ գործը:

4. Գենդերային խտրականությունը միշտ չէ, որ վատ է:

Այո՛, հատկապես հայ տղամարդիկ սիրում են գենդերային խտրականություն դնել: Բայց մի րոպե, միթե՞ դա մեզ դուր չի գալիս: Միթե՞ տրանսպորտում տարրական ժեստը՝ կնոջը նստատեղ զիջելը հաճելի չէ մեզ, միթե՞ ռեստորանում մեր փոխարեն հաշիվ փակելը չի շոյում մեր ինքնասիրությունը: Սա դարերից եկած ու կարծրացած վերաբերմունք է, որ տղամարդը մեկ գլուխ բարձր է կնոջից, և հայուհիներից քչերն են ընդիմանում դրան: Ի վերջո, մենք` հայերս սիրում ենք խնամքով ծածկել ընտանեկան ‹‹խոհանոցը››, և կանայք էլ սիրում են ղեկավարել տղամարդկանց  աննկատ ձևով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել