-Araratnews.am-ը գրում է.

Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն դադարեցրել է չոր հացադուլը, Twitter-ում գրել է վերջինիս փաստաբան Նիկոլայ Պոլոզովը:

Նշվում է, որ Ռուսաստանում ձերբակալված Սավչենկոն, հացադուլը դադարեցրել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի խնդրանքով:

Ավելի վաղ Պորոշենկոն պատրաստակամություն էր հայտնել փոխանակել Սավչենկոյին, եթե նման առաջարկ լինի:

Սավչենկոն չոր հացադուլ է հայտարարել երեկ՝ երկու ռուս լրագրողի սպանության մեղադրանքով իր դեմ հարուցված գործով դատավարության ավարտին: Ռուսական դատարանի դատավորը Սավչենկոյին զրկել էր վերջին խոսքի իրավունքից: Սավչենկոն պահանջում է իրեն անհապաղ տեղափոխել Ուկրաինա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել