ԱՄՆ-ն հայտնել է ԻՊ-ի վրացի հրամանատարի հնարավոր ոչնչացման մասինArmlur.am-ը գրում է.

Սիրիայում հավանաբար ոչնչացվել է «Իսլամական պետության» բարձրաստիճան հրամանատար Աբու Օմար աշ-Շիշանին: Այս մասին հայտնել են ԱՄՆ ադմինիստրացիայի ներկայացուցիչները, փոխանցում է Korrespondent-ը:

Աբու Օմար աշ-Շիշանին ԻՊ-ի ռազմական նախարարն ու ահաբեկիչների ղեկավար ալ-Բաղդադիի խորհրդականն էր: Աշ-Շիշանին կարող էր ոչնչացվել ավիահարվածների ժամանակ, որոնք իրականացվել են ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ուժերի կողմից: Սակայն այդ լուրը դեռևս չի հաստատվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել