new_york_1Araratnews.am-ը գրում է.

Նյու Յորքում չորեքշաբթի օդի ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել, հաղորդում է TASS-ը:

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով` կեսօրին օդի ջերմաստիճանը հասել է 25-ի: Մինչ այս մարտին առավելագույն ջերմաստիճանը գրանցվել էր 2000 թվականի մարտի 9-ին, երբ օդի ջերմաստիճանը հասել էր 20.6-ի:

Տաք եղանակը հասել է Նյու Յորքի հարևան նահանգներ:

Բոստոնում օդի ջերմաստիճանը  ռեկորդային 25 աստիճան է գրանցվել, իսկ Նյուարքում եղել է ավելի քան 27 աստիճան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել