Բրիտանական Sky News ալիքը հայտնել է, որ ստացել է փաստաթղթերի հասանելիություն, որոնք պարունակում են անձնական տվյալներ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների մասին: Փաստաթղթերն ալիքին է փոխանցել խմբավորման նախկին անդամներից մեկը, գրում է РИА Новости-ն:
Աղբյուրը հայտնում է, որ խոսքը տասնյակ հազարավոր փաստաթղթերի մասին է` 22.000 անուններով, հասցեներով, հեռախոսահամարներով, ինչպես նաև գրոհայինների ընտանիքների մասին տեղեկություններով:
Ահաբեկիչների շրջանում կան 51 երկրների ներկայացուցիչներ, որոնցից յուրաքանչյուրը խմբավորմանն աջակցելու համար ստիպված է եղել հայտնել անձնական տեղեկություն` պատասխանելով 23 հարցերի:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2016/03/10/isis/1957388
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



