112441_orՕհայոյի համալսարանում կատարված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ օրգանիզմում լինոլեային թթվի բարձր պարունակություն ունեցող մարդիկ ավելի քիչ հակվածություն ունեն սրտի հիվանդությունների և շաքարախտի նկատմամբ: Բացի այդ, նրանց մոտ մեծացված է մկանային զանգվածը և նվազեցված բորբոքումների մակարդակը, հայտնում է Zee News-ը:

Լինոլեային թթվի լավագույն աղբյուր է հանդիսանում խաղողի կորիզների յուղը: Այն շատ է նաև եգիպտացորենի յուղի մեջ: Ցավոք սննդային յուղերի արտադրման համար բույսերի գենետիկ մոդիֆիկացիայի հետևանքով մարդիկ գնալով ավելի քիչ են օգտագործում լինոլեային թթու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել