article-2518845-19E1589F00000578-829_634x63623-ամյա Ռոքսան Դեպարդյեն` ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի դուստրը, խոստովանել է, որ արդեն երկու տարի է, ինչ հանդիպում է աղջկա հետ: Այդ մասին նա պատմել է Marie Claire պարբերականին տված հարցազրույցում:

Ռոքսանը պատմել է, որ զբաղվում է բռնցքամարտով և հարաբերությունների մեջ է աղջկա հետ` դա համարելով ազատ ընտրության արտահայտություն: Նրա խոսքերով` ոչ ոք իրավունք չունի իրեն ասել, թե ինչպես ապրի:

Ռոքսանը Դեպարդյեի արտաամուսնական դուստրն է մոդել Կարին Սիլայից, որի հետ նա հանդիպել է 2 ամիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել