Նախորդ դարի 60-ական թվականներին ահա այսպիսի հանելուկներ էին առաջարկում լուծել երկրորդ դասարանի աշակերտներին։ Այսօր, թերևս, կարելի է ապշել, թե ինչպես էր հաջողվում երեխաներին անել դա։

Ուշադիր նայեք նկարին ու փորձեք պատասխանել 6 հարցերին։

18059360-R3L8T8D-750-1

1. Գետն ի վե՞ր, թե՞ գետն ի վար է սլանում շոգենավը։

2. Տարվա ո՞ր եղանակն է պատկերված նկարում։

3. Արդյո՞ք խորն է գետն այս հատվածում։

4. Արդյո՞ք հեռու է նավահանգիստը։

5. Գետի ձա՞խ, թե՞ աջ կողմում է այն գտնվում։

6. Օրվա ո՞ր ժամն է պատկերված նկարում։

Դասագրքային պատասխանները

* * *

* * *

* * *

* * *

* * *

* * *

* * *

* * *

* * *

1. Գետն ի վե՞ր, թե՞ գետն ի վար է սլանում շոգենավը։ Փայտյա եռանկյունիները, որոնց վրա ամրացված են խարսխավոր լողանները, մշտապես ուղղված են լինում հոսանքին հակառակ։ Շոգենավն ընթանում է գետն ի վեր։

2. Տարվա ո՞ր եղանակն է պատկերված նկարում։ Նկարի վրա պատկերված է թռչունների երամ։ Նրանք անկյունաձև են թռչում, և դրա մի կողմն ավելի կարճ է, քան մյուս կողմը։ Դրանք կռունկներ են։ Կռունկները երամով թռչում են գարնանն ու աշնանը։ Պատկերում երևացող ծառերի սաղարթից կարելի է ենթադրել, թե որտեղ է հարավը, քանի որ սաղարթն ավելի փարթամ է աճում այն հատվածում, որն ուղղված է դեպի հարավ։ Կռունկները թռչում են հարավային ուղղությամբ, նշանակում է՝ նկարում պատկերված է աշուն։

3. Արդյո՞ք խորն է գետը այս հատվածում։ Գետն այս հատվածում ծանծաղ է։ Նավաստին շոգենավի քթամասին կանգնած նավարկուղու խորությունը չափում է ձողով։

4. Արդյո՞ք հեռու է նավահանգիստը։ Ակնհայտ է, որ շոգենավը մոտենում է նավամատույցին, քանի որ մի խումբ ուղևորներ, իրերը վերցրած, պատրաստ են իջնել շոգենավից։

5. Գետի ձա՞խ, թե՞ աջ կողմում է այն գտնվում։ Առաջին հարցին պատասխանելով՝ մենք պարզեցինք, թե որ կողմ է հոսում գետը։ Հասկանալու համար, թե որն է աջ և որը՝ ձախ ափը պետք է կանգնել դեմքով դեպի հոսանքի ուղղությունը։ Մենք գիտենք, որ շոգենավը մոտենում է նավամատույցին։ Երևում է, որ ուղևորները պատրաստվում են դուրս գալ այն կողմից, որ կողմից Դուք նայում եք պատկերին. նշանակում է՝ մոտակա նավահանգիստը գտնվում է գետի աջ ափին։

6. Օրվա ո՞ր ժամն է պատկերված նկարում։ Լողանների վրա լապտերներ կան, որոնք դրվում են երեկոյից առաջ ու հանվում վաղ առավոտյան։ Նկարում երևում է, որ հովիվը նախիրը գյուղ է տանում։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ նկարում պատկերված է օրվա ավարտը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել