Համեմունքներ օգտագործելով՝ դուք ոչ միայն ավելի համեղ եք դարձնում ուտելիքը, այլ նաև օգնում եք ձեր օրգանիզմին լավ մարսել սնունդը: Սովորաբար մենք համեմում ենք ուտելիքը տարբեր անուշաբույր խոտաբույսերի և համեմունքների փոշիներով: Բայց եթե փորձեք այդ ճաշատեսակներն այլ կերպ պատրաստել, դուք այլևս չեք ցանկանա վերադառնալ ձեզ համար սովորական դարձած եղանակին…

1

Շեֆ-խոհարարը խորհուրդ է տալիս տանը պատրաստելիս օգտագործել միայն ամբողջական համեմունքներ: Դրանք ավելի բուրավետ են և ավելի լավ համ են հաղորդում, քան փոշիները, ավելի երկար են պահպանվում, և հետո դրանք արժեքավեր միկրոէլեմենտների աղբյուր են հանդիսանում:

Որպեսզի համեմունքներն ավելի անուշահոտ լինեն, կարելի է օգտվել մի խորամանկ հնարքից: Արդյունքը ձեզ հաստատ դուր կգա:

Ինչո՞ւ տապակել համեմունքները

Փորձեք տապակել ամբողջական համեմունքների կտորները քիչ քանակությամբ բուսայուղի մեջ՝ նախքան հիմնական ճաշատեսակի մեջ օգտագործելը:

Այս հնարքի շնորհիվ համեմունքներն ամբողջությամբ «բացում» են իրենց համն ու հոտը, իսկ կերակուրն ավելի համեղ է ստացվում: Կարելի է տապակել ցանկացած համեմունք:

2

Եթե դուք նախընտրում եք պատրաստել առանց յուղի, համեմունքները կարել է նաև հենց այնպես տապակել, ուղղակի թավայի մեջ:

Տապակեք ամբողջական համեմունքները ցածր կրակի վրա երկու րոպեների ընթացքում: Հետո մանրացրեք դրանք և ավելացրեք ճաշատեսակի մեջ:

Տապակած համեմունքների համն ու բույրը ձեզ կհիացնեն… Փորձեք այս եղանակը, այն փոքրիկ հեղափոխություն կառաջացնի ձեր խոհանոցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել