spanutyunShamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մրգաշեն-Քանաքեռավան ավտոճանապարհից «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Քանաքեռավան գյուղի բնակչուհի, 21-ամյա` 2 երեխաների մայր Ռուզան Խուդոյանը:

Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել դեմքի և ձեռքերի սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով: Այս պահին հիվանդանոց է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Արա Պողոսյանը: Ոստիկաններին ու քննիչներին հիվանդանոցում հայտնել են, որ տուժածը կատարվածի վերաբերյալ ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին վիրահատարանում է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ հակոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրօրի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Այս պահին ոստիկաններն ու քննիչները պարզել են հանցագործության վայրը, որտեղ էլ Հ. Հակոբյանի գլխավորությամբ տեղազննություն է կատարվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են տուծած կնոջ հորեղբոր տղային` 37-ամյա Ազիզ Խուդոյանին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել