Meetings of the Defence Ministers at NATO Headquarters in Brussels- North Atlantic Council MeetingAraratnews.am-ը գրում է.

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել Է, որ Թբիլիսիի մերձակա Կրծանիսում տեղակայված ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնը մայիսին կընդունի դաշինքի անդամ եւ գործընկեր երկրների զինվորականներից բաղկացած առաջին զորակազմը:

Այդ մասին հայտնի Է դարձել Վրաստանում հավատա րմագրված ՆԱՏՕ-ի երկրների դեսպանների հետ Վրաստանի պաշտպանության նախարարի հանդիպումից հետո:

«Վարժական ու գնահատիչ կենտրոնը մայիսին կընդունի առաջին զորակազմը: Այսօրվա հանդիպման անհրաժեշտությունը պայմանավորված Էր հենց այդ հանգամանքով: Դեսպանների հետ մենք քննարկեցինք բոլոր այն մանրամասները, որոնք անհրաժեշտ են առաջին վարժանքների անցկացման համար»,- Խիդաշելիի խոսքը մեջբերել Է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Կրծանիսի Ազգային ուսումնական կենտրոնի տարածքում ՆԱՏՕ-ի ուսումնավարժական կենտրոնը բացվել Էր անցյալ տարվա օգոստոսին: Կենտրոնի բացումը տեղի Է ունեցել այն միջոցառումների փաթեթի շրջանակներում, որոնք աջակցում են դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը: Այն հաստատվել Է 2014 թվականի սեպտեմբերին դաշինքի՝ Ուելսում կայացած գագաթնաժողովի ընթացքում: Կենտրոնում պատրաստություն են անցնելու ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրների զինծառայողները, հաղորդել Է Sputnik-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել