Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ը շարունակում է ջանքեր ձեռնարկել օդային ճանապարհով սիրիական Դեյր Էր-Զոր մարդասիրական օգնության մատակարարումը կազմակերպելու համար: Այդ մասին հայտարարել է կազմակերպության հատուկ խորհրդական Ստաֆանա դե Միստուրի Յան Էգելանդը, հաղորդում է РИА Новости-ն:

«ՄԱԿ-ի համաշխարհային մթերային ծրագիրը պարբերաբար ջանքեր է ձեռնարկում Դեյր Էր-Զոր օդային ճանապարհով մարդասիրական օգնության տրամադրման հետ կապված բոլոր դժվարությունները հաղթահարելու համար: Մենք նպատակ ենք դրել մինչև ապրիլը օգնություն հասցնել պաշարված շրջաններում բոլորին կամ առնվազն այդ տարածքներում մեծամասնությանը: Հուսով ենք, որ դա շուտով տեղի կունենա»,- ասել է Էգելանդը ճեպազրույցում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել