19153mՍտամբուլից Փարիզ թռիչք իրականացնող Air France ընկերության օդանավի կին ուղևորն առանց տոմսի երկամյա որդուն օդանավի սրահ է բարձրացրել ձեռքի ուղեբեռով։ Ինչպես հայտնում է Planet.fr-ն, դեպքը տեղի է ունեցել մարտի 7-ին։

Չվերթի ուղևորներից մեկը նկատել է, որ պայուսակում ինչ-որ բան է շարժվում։ Ապշած ուղևորն այդ մասին հայտնել է բորտուղեկցորդներին, ովքեր այնուհետև ձեռքի ուղեբեռում հայտնաբերել են երեխային։

Տղային հայտնաբերել են ճանապարհի կեսին։ Թե ինչպես է կնոջը հաջողվել որդուն օդանավի սրահ բարձրացնել՝ չի հստակեցվում։ Ներկայում տարվում է տեղի ունեցածի հանգամանքների հետաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել