robert-pattinson-recluse-twilightԲրիտանացի դերասան Ռոբերտ Պատինսոնը, որն առավել հայտնի է «Մթնշաղ» ֆիլմում խաղացած դերով, սկսել է հագուստ պատրաստել: WWD-ի փոխանցմամբ՝ խոսքն առայժմ սեփական բրենդի մասին չէ:

Դերասանի խոստովանությամբ՝ հագուստի արտադրությամբ ինքը զբաղվում է արդեն շուրջ երկու տարի: «Այն, ինչ ես անում եմ, աչքի է ընկնում բազմազանությամբ: Դրանք կանանց և տղամարդկանց համար նախատեսված հագուստներ են»,- պատմել է նա՝ խուսափելով մանրամասնություններից: Պատինսոնի գործակալը չի մեկնաբանել այդ տեղեկատվությունը:

Պատինսոնը կապեր ունի նորաձևության աշխարհում: Հունվարի սկզբին նա ներկայացրել է Eau for Men от Dior Homme-ի նոր բույրը, իսկ փետրվարին՝ տղամարդկանց հագուստի հավաքածու:

Անցյալ տարի հագուստի դիզայնով է որոշել զբաղվել դերասան Անտոնիո Բանդերասը: Նա ընդգրկվել է կարի դասընթացներում և ապագայում մտադիր է դառնալ մոդելավորող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել