168.am-ը գրում է.
Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային օդանավակայանում՝ Աբու-Դաբի քաղաքում, չեղյալ են հայտարարվել բոլոր ավիաչվերթերը: Այս մասին այսօր հայտարարել է օդանավակայանը վերահսկող ընկերությունը, հայտնում է Trend-ը:
Նրա խոսքով՝ օդանավակայանի ղեկավարությունը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Աբու-Դաբիից բոլոր չվերթերը եղանակային վատ պայմանների պատճառով:
Նա հավելել է, որ մենեջմենթը նման որոշման է հանգել շրջանում հզոր քամու ու ուժեղ անձրևների մասին տեղեկություններից հետո:
Հաղորդվում է նաև, որ եղանակային վատ պայմանների հետևանքով Աբու-Դաբիում դադարեցվել են առավոտյան գործարքներն ու «սառեցվել» ֆինանսական գնանշումները:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2016/03/09/606872.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել