Lurer.com-ը գրում է.

ԶԼՄ-ները հրապարակել են տեսագրություն՝ բեռնատար «Ան -26» օդանավի կործանման վայրից: Ինքնաթիռը, որում, իբր, չորս ռուսաստանցի է եղել, վթարի է ենթարկվել Բանգլադեշում. այն ընկել է ծովը: Ըստ նախնական տվյալների, մեկ մարդ մահացել է, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:

Եվս երկու մարդու այժմ որոնում են փրկարարները: Ռուսաստանի դեսպանատունը դեռևս չի հաստատել, որ օդանավում ռուսաստանցիներ են եղել: 

Bismillah Airlines ընկերության ինքնաթիռը ծովամթերք էր տեղափոխում: Կործանման պատճառը դեռևս հայտնի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել